Գամբիայի նախկին նախագահը աքսորվել է Հասարակածային Գվինեա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳամբիայի նախկին նախագահ Յահյա Ջամեն լքել է երկիրը եւ աքսորվել Հասարակածային Գվինեա, հայտնում է Reuters-ը: Այդպիսով՝ աֆրիկյան երկրում ճգնաժամն հանգուցալուծվել է:
Ջամեն միջազգային հանրության ճնշման տակ հեռացել է եւ տեղը զիջել նախագահական ընտրություններում հաղթած Ադամ Բարրոուին:
Գամբիայում նախագահական ընտրությունները կայացել էին 2016-ի դեկտեմբերի 1-ին: Բարրոուն հավաքել էր 45.5 տոկոս ձայն, Ջամեն՝ 36.7:
Յահյա Ջամեն հրաժարվել է ճանաչել դեկտեմբերին կայացած ընտություններում Ադամ Բարոուի խաղթանակը, որից հետո Արեւմտյան Աֆրիկայի մի շարք պետություններ սպառնացել էին ուժով պաշտոնանկ անել Ջամեին: Դրանից հետո Սենեգալի զորքերը մտել էին Գամբիա՝ ընտրված նախագահ Ադամ Բարոուին իշխանության փոխանցումը ապահովելու նպատակով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



