«Ժամանակ». Կարեն Կարապետյանի նշանակումն էլ չփրկեց ՀՀԿ-ին. Սերժ Սարգսյանը դժգոհել է թիմի աշխատանքից
POLITICS«ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կայացած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը դժգոհել է թիմի աշխատանքից։ Նա ասել է, որ բոլորն էլ վատ են աշխատում, որի պատճառով ՀՀԿ վարկանիշը գնալով իջնում է։ Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Կարեն Կարապետյանի նշանակումն էլ առանձնապես չփրկեց կուսակցությանը։ Բոլորի համար ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը չունի նախկին էնտուզիազմը։
Ի դեպ, նիստի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հարցին։ Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը դեմ է եղել Ծառուկյանի վերադարձին։ Բայց այլեւս որեւէ բան փոխել հնարավոր չէ, սակայն թիմակիցներին վստահեցրել է, որ Ծառուկյանը դիմակայության չի գնալու, արյուն չի լինելու։ Լինելու է քաղաքակիրթ, բայց դաժան պայքար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



