«Ժամանակ». Կարեն Կարապետյանի նշանակումն էլ չփրկեց ՀՀԿ-ին. Սերժ Սարգսյանը դժգոհել է թիմի աշխատանքից
ՔԱՂԱՔԱԿԱՆ«ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կայացած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը դժգոհել է թիմի աշխատանքից։ Նա ասել է, որ բոլորն էլ վատ են աշխատում, որի պատճառով ՀՀԿ վարկանիշը գնալով իջնում է։ Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Կարեն Կարապետյանի նշանակումն էլ առանձնապես չփրկեց կուսակցությանը։ Բոլորի համար ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը չունի նախկին էնտուզիազմը։
Ի դեպ, նիստի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հարցին։ Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը դեմ է եղել Ծառուկյանի վերադարձին։ Բայց այլեւս որեւէ բան փոխել հնարավոր չէ, սակայն թիմակիցներին վստահեցրել է, որ Ծառուկյանը դիմակայության չի գնալու, արյուն չի լինելու։ Լինելու է քաղաքակիրթ, բայց դաժան պայքար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



