Իրանցի գործարարները Արթիկում գորգագործության զարգացման ծրագիր կիրականացնեն
SOCIETY Արթիկում գորգագործության զարգացման ծրագիր կիրականացնեն իրանցի գործարարները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանում «Իրան Խոդրո» ընկերության միակ և բացառիկ ներկայացուցիչ «Ռենա» ՍՊԸ տնօրեն Ռենա Նաֆեզին՝ փաստելով, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին 2016 թվականի դեկտեմբերին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ծրագիրը քննարկվել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ Հայաստան-Իրան գործարար համաժողովին:
Գործարարի տեղեկացմամբ, համագործակցություն կիրականացվի Շիրակի մարզի Արթիկ քաղաքի հետ: «Քաղաքապետի հետ արդեն քննարկել ենք: Ուզում ենք թելեր բերել և տալ ժողովրդին՝ գորգ գործելու նպատակով: Ցավոք, գորգագործությունը վերջին տարիներին Հայաստանում տարածված չէ»,-նշեց Ռենա Նաֆեզին:
Գործարարը համոզված է, որ շուկայի խնդիր չի լինի՝ գորգերը կիրացվեն Ռուսաստանում, Չինաստանում և Գերմանիայում: «Գորգի պահանջարկը միշտ կա աշխարհում: Ինչքան էլ թանկ արժենա, հատկապես ձեռքի աշխատանքը, դրա պահանջարկը միշտ կա»,-փաստեց Ռենա Նաֆեզին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



