Իրանցի գործարարները Արթիկում գորգագործության զարգացման ծրագիր կիրականացնեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Արթիկում գորգագործության զարգացման ծրագիր կիրականացնեն իրանցի գործարարները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանում «Իրան Խոդրո» ընկերության միակ և բացառիկ ներկայացուցիչ «Ռենա» ՍՊԸ տնօրեն Ռենա Նաֆեզին՝ փաստելով, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին 2016 թվականի դեկտեմբերին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ծրագիրը քննարկվել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ Հայաստան-Իրան գործարար համաժողովին:
Գործարարի տեղեկացմամբ, համագործակցություն կիրականացվի Շիրակի մարզի Արթիկ քաղաքի հետ: «Քաղաքապետի հետ արդեն քննարկել ենք: Ուզում ենք թելեր բերել և տալ ժողովրդին՝ գորգ գործելու նպատակով: Ցավոք, գորգագործությունը վերջին տարիներին Հայաստանում տարածված չէ»,-նշեց Ռենա Նաֆեզին:
Գործարարը համոզված է, որ շուկայի խնդիր չի լինի՝ գորգերը կիրացվեն Ռուսաստանում, Չինաստանում և Գերմանիայում: «Գորգի պահանջարկը միշտ կա աշխարհում: Ինչքան էլ թանկ արժենա, հատկապես ձեռքի աշխատանքը, դրա պահանջարկը միշտ կա»,-փաստեց Ռենա Նաֆեզին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



