Մոլդովան ԵՏՄ-ում դիտորդ դառնալու հույս ունի
INTERNATIONAL NEWSՄոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ իր երկիրը հույս ունի Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ դառնալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին խնդրել եմ, որ Մոլդովան ԵՏՄ-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովում դիտորդ դառնա»,- ասել է Դոդոնը:
Նա հավելել է, որ հանդես է եկել ԵՏՄ-ի հետ համագործակցության շրջանակային հուշագիր ստորագրելու նախաձեռնությամբ:
Նախկինում Դոդոնը հույս է հայտնել, որ Եվրամիության հետ հանրապետության ասոցացման համաձայնագիրը անվավեր կճանաչվի երկրում հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



