Մոլդովան ԵՏՄ-ում դիտորդ դառնալու հույս ունի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ իր երկիրը հույս ունի Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ դառնալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին խնդրել եմ, որ Մոլդովան ԵՏՄ-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովում դիտորդ դառնա»,- ասել է Դոդոնը:
Նա հավելել է, որ հանդես է եկել ԵՏՄ-ի հետ համագործակցության շրջանակային հուշագիր ստորագրելու նախաձեռնությամբ:
Նախկինում Դոդոնը հույս է հայտնել, որ Եվրամիության հետ հանրապետության ասոցացման համաձայնագիրը անվավեր կճանաչվի երկրում հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



