Կրեմլը պատասխանել Է «ռուսները կարող են ձյուն ուտել գոյատեւելու համար» արտահայտությանը
INTERNATIONAL NEWSՌԴ-ն վաղուց եւ քանիցս հայտարարել Է պատժամիջոցների զգալի հակառակ արդյունքի մասին, սակայն, մեկնաբանելով դրանց անհեթեթության վերաբերյալ Դոնալդ Թրամփի խորհրդականի փոխաբերական արտահայտությունը, հարկ Է նշել, որ ռուսները գերադասում են ուտել ոչ թե ձյուն, այլ հայրենական արտադրության համեղ նրբախորտիկներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցներում հաղորդվել Էր, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Էնթոնի Սքարամուչին հայտարարել Է, թե «ռուսներն ունակ են ձյուն ուտել գոյատեւելու համար»՝ դրանով բացատրելով ՌԴ-ի դեմ պատժամիջոցների անհեթեթությունը:
«Այն որ, պատժամիջոցներն զգալի չափով հակառակ արդյունքն են ունենում, ընդ որում թե՛ այն երկրի համար, որի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում եւ թե այն երկրի նկատմամբ, որը սահմանում Է պատժամիջոցները, այդ մասին մենք ասել են բազմիցս եւ վաղուց: Ինչ վերաբերում Է նման փոխաբերություններին, ապա, հավանաբար, դրան կարելի Է համաձայնել, թեեւ ես կճշտեի, որ, իհարկե, հավանաբար, այնուամենայնիվ ռուսները գերադասում են ոչ թե ձյուն ուտել, այլ հայրենական արտադրության շատ համեղ նրբախորտիկներ, որոնք ավելի ու ավելի են շատանում պատժամիջոցների շնորհիվ»,- ասել Է Պեսկովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



