Չեչնիայում ձերբակալել են ԻՊ-ի հետ կապված շուրջ 60 զինյալների
INTERNATIONAL NEWSՉեչնիայի Հանրապետությունում իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են ԻՊ-ի հետ կապված շուրջ 60 զինյալներ եւ նրանց հանցակիցներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Հյուսիսային Կովկասի ֆեդերալ օկրուգի ուժային կառույցների մի աղբյուր:
«Հատուկ գործողության ընթացքում Չեչնիայում ոչնաչացվել Է չորս զինյալ, եւս շուրջ 60-ը ձերբակալվել են»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
«ԻՊ-ի հետ սերտորեն կապված ավազակային ընդհատակի ամբողջ ցանցը բացահայտված Է»,- հայտարարել Է աղբյուրը:
«Ինտերֆաքս»-ի զրուցակցի խոսքով՝ ընդգրկուն հատուկ գործողությունն իրականացվել Է Կուրչալոյի շրջանի տարածքում, Շալիի շրջանի մի քանի բնակավայրերում, ինչպես նաեւ Գրոզնիում:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



