Չեչնիայում ձերբակալել են ԻՊ-ի հետ կապված շուրջ 60 զինյալների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեչնիայի Հանրապետությունում իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են ԻՊ-ի հետ կապված շուրջ 60 զինյալներ եւ նրանց հանցակիցներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Հյուսիսային Կովկասի ֆեդերալ օկրուգի ուժային կառույցների մի աղբյուր:
«Հատուկ գործողության ընթացքում Չեչնիայում ոչնաչացվել Է չորս զինյալ, եւս շուրջ 60-ը ձերբակալվել են»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
«ԻՊ-ի հետ սերտորեն կապված ավազակային ընդհատակի ամբողջ ցանցը բացահայտված Է»,- հայտարարել Է աղբյուրը:
«Ինտերֆաքս»-ի զրուցակցի խոսքով՝ ընդգրկուն հատուկ գործողությունն իրականացվել Է Կուրչալոյի շրջանի տարածքում, Շալիի շրջանի մի քանի բնակավայրերում, ինչպես նաեւ Գրոզնիում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



