Ղրղզստանում հունվարի 17-ը սգո օր են հայտարարել Boeing-ի կործանման զոհերի հիշատակին
INTERNATIONAL NEWSՂրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հունվարի 17-ը սգո օր Է հայտարարել Բիշքեկի մերձակայքում թուրքական բեռնատար ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների հիշատակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտնել Է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Թուրքական ավիաընկերության Boeing 747-400 բեռնատարը հունվարի 16-ի առավոտան կործանվել Է Ղրղզստանի մայրաքաղաքի «Մանաս» միջազգային օդանավակայանի թռիչքավայրԷջքային գոտուց 1,5 կիլոմետր հեռավորության վրա:
Ինքնաթիռն ընկել Է օդանավակայանի մերձակայքում գտնվող «Ավիատոր» ամառանոցային կոոպերատիվի Դաչա-Սուու ավանում: Դրա հետեւանքով ավերվել են 32 մասնավոր տներ, որոնցում մարդիկ Էին ապրում: Ինքնաթիռը թռիչք Էր իրականացնում Հոնկոնգ-Բիշքեկ-Ստամբուլ երթուղով, անձնակազմը բաղկացած Է եղել հինգ մարդուց. նախնական տվյալների համաձայն՝ նրանք բոլորը զոհվել են: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ զոհվել Է 37 մարդ:
«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հրամանագիր Է ստորագրել «Boeing 747 բեռնատար ինքնաթիռի ավիավթարի հետեւանքով զոհվածների հիշատակին 2017 թվականի հունվարի 17-ը Ղրղզստանի Հանրապետությունում սգո օր հայտարարելու մասին»,-հայտնել Է մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBank
2
Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New Customers
3
Justice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya
4
IDBank has opened a representative office in Glendale, California
5
AraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” Award



