Ղրղզստանում հունվարի 17-ը սգո օր են հայտարարել Boeing-ի կործանման զոհերի հիշատակին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հունվարի 17-ը սգո օր Է հայտարարել Բիշքեկի մերձակայքում թուրքական բեռնատար ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների հիշատակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտնել Է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Թուրքական ավիաընկերության Boeing 747-400 բեռնատարը հունվարի 16-ի առավոտան կործանվել Է Ղրղզստանի մայրաքաղաքի «Մանաս» միջազգային օդանավակայանի թռիչքավայրԷջքային գոտուց 1,5 կիլոմետր հեռավորության վրա:
Ինքնաթիռն ընկել Է օդանավակայանի մերձակայքում գտնվող «Ավիատոր» ամառանոցային կոոպերատիվի Դաչա-Սուու ավանում: Դրա հետեւանքով ավերվել են 32 մասնավոր տներ, որոնցում մարդիկ Էին ապրում: Ինքնաթիռը թռիչք Էր իրականացնում Հոնկոնգ-Բիշքեկ-Ստամբուլ երթուղով, անձնակազմը բաղկացած Է եղել հինգ մարդուց. նախնական տվյալների համաձայն՝ նրանք բոլորը զոհվել են: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ զոհվել Է 37 մարդ:
«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հրամանագիր Է ստորագրել «Boeing 747 բեռնատար ինքնաթիռի ավիավթարի հետեւանքով զոհվածների հիշատակին 2017 թվականի հունվարի 17-ը Ղրղզստանի Հանրապետությունում սգո օր հայտարարելու մասին»,-հայտնել Է մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



