Հայաստանում սկսվել Է ռուսական ռազմակայանի դիպուկահար զույգերի ուսուցումը
SOCIETYՀայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է դիպուկահար զույգերի ուսուցումը «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ավելի քան 100 դիպուկահարների հետ պարապմունքներն անցկացվում են մեկամսյա հատուկ դասընթացով՝ ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա՝ օդի ըստ Ցելսիուսի մինչեւ մինուս 20 ջերմաստիճանի եւ քամու՝ վայրկյանում մինչեւ 15 մետր պոռթկումների «Էքստր եմալ» պայմաններում:
Վարժանքների ընթացքում փորձառու հրահանգիչները պայմանագրով ծառայություն անցնող զինծառայողների թվից նորակոչիկների հետ պարապմունքներ են անցկացնում Դրագունովի եւ Վինտորեզ դիպուկազարկ հրացաններով անհատական նշանառության եւ թիրախների ընտրության կանոններով՝ ձգաբանական ուղղումների կիրառմամբ:
Անդրկովկասի ռուսական ռազմակայանում դիպուկահար զույգերի պատրաստումը կավարտվի զինծառայողների շրջանում «դիպուկազարկ երկամարտի» մրցումներով, որի պայմաններն են դահուկներով 3 կիլոմետր սպրինտի հաղթահարումն անծանոթ տեղանքում եւ ցուցակային զենքով հրաձգությունները:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



