Հայաստանում սկսվել Է ռուսական ռազմակայանի դիպուկահար զույգերի ուսուցումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է դիպուկահար զույգերի ուսուցումը «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ավելի քան 100 դիպուկահարների հետ պարապմունքներն անցկացվում են մեկամսյա հատուկ դասընթացով՝ ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա՝ օդի ըստ Ցելսիուսի մինչեւ մինուս 20 ջերմաստիճանի եւ քամու՝ վայրկյանում մինչեւ 15 մետր պոռթկումների «Էքստր եմալ» պայմաններում:
Վարժանքների ընթացքում փորձառու հրահանգիչները պայմանագրով ծառայություն անցնող զինծառայողների թվից նորակոչիկների հետ պարապմունքներ են անցկացնում Դրագունովի եւ Վինտորեզ դիպուկազարկ հրացաններով անհատական նշանառության եւ թիրախների ընտրության կանոններով՝ ձգաբանական ուղղումների կիրառմամբ:
Անդրկովկասի ռուսական ռազմակայանում դիպուկահար զույգերի պատրաստումը կավարտվի զինծառայողների շրջանում «դիպուկազարկ երկամարտի» մրցումներով, որի պայմաններն են դահուկներով 3 կիլոմետր սպրինտի հաղթահարումն անծանոթ տեղանքում եւ ցուցակային զենքով հրաձգությունները:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



