Օբամայի կարծով՝ Թրամփին չպետք Է թերագնահատել
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի հեռացող նախագահ Բարաք Օբաման կարծում Է, որ այդ պաշտոնում իրեն փոխարինող Դոնալդ Թրամփին չպետք Է թերագնահատել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նա հայտարարել Է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Բոլորը պետք Է ընդունեն, որ չպետք Է թերագնահատել այդ մարդուն, որովհետեւ նա դառնալու Միացյալ Նահանգների 45-րդ նախագանհը»,- ասել Է Սպիտակ տան ներկայիս տերը:
«Մենք մտնում ենք մի դարաշրջան, որտեղ բազմաթիվ մարդիկ տեղեկատվություն են ստանում Twitter ցանցում հաղորդումների, կարգախոսների եւ (նորությունների) վերնագրերի շնորհիվ, որոնք նրանք տեսնում են իրենց հեռախոսների Էկրաններին»,- մեկնաբանել Է ԱՄՆ-ի ղեկավարը Թրամփի կողմից միկրոբլոգների հանրաճանաչ ծառայության օգտագործումը: «Դրանում որոշ ուժ կա, բայց գոյություն ունի նաեւ վտանգ»,- ասել Է նախագահը:
Օբամայի կարծիքով՝ խնդիրների լուծման համար հարկ Է ըմբռնել դրանց Էությունը, այլ ոչ թե պարզապես կարդալ վերնագրերը: Նա հանրապետական կոնգրեսականներին եւ ամբողջ երկրում Թրամփի կողմնակիցներին կոչ Է արել թույլ չտալ Միարցյալ Նահանգների «նորմաների եւ ավանդույթների ոչնչացում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



