Օբամայի կարծով՝ Թրամփին չպետք Է թերագնահատել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի հեռացող նախագահ Բարաք Օբաման կարծում Է, որ այդ պաշտոնում իրեն փոխարինող Դոնալդ Թրամփին չպետք Է թերագնահատել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նա հայտարարել Է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Բոլորը պետք Է ընդունեն, որ չպետք Է թերագնահատել այդ մարդուն, որովհետեւ նա դառնալու Միացյալ Նահանգների 45-րդ նախագանհը»,- ասել Է Սպիտակ տան ներկայիս տերը:
«Մենք մտնում ենք մի դարաշրջան, որտեղ բազմաթիվ մարդիկ տեղեկատվություն են ստանում Twitter ցանցում հաղորդումների, կարգախոսների եւ (նորությունների) վերնագրերի շնորհիվ, որոնք նրանք տեսնում են իրենց հեռախոսների Էկրաններին»,- մեկնաբանել Է ԱՄՆ-ի ղեկավարը Թրամփի կողմից միկրոբլոգների հանրաճանաչ ծառայության օգտագործումը: «Դրանում որոշ ուժ կա, բայց գոյություն ունի նաեւ վտանգ»,- ասել Է նախագահը:
Օբամայի կարծիքով՝ խնդիրների լուծման համար հարկ Է ըմբռնել դրանց Էությունը, այլ ոչ թե պարզապես կարդալ վերնագրերը: Նա հանրապետական կոնգրեսականներին եւ ամբողջ երկրում Թրամփի կողմնակիցներին կոչ Է արել թույլ չտալ Միարցյալ Նահանգների «նորմաների եւ ավանդույթների ոչնչացում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



