Թրամփը հայտարարել Է ՆԱՏՕ-ում խնդիրների առկայության մասին
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է որ ՆԱՏՕ-ն հնացած կազմակերպություն Է : Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նա ասել Է Times եւ Bild թերթերին տված հարցազրույցում:
«Ես արդեն վաղուց եմ ասում, որ ՆԱՏՕ-ում խնդիրներ կան: Նախ, այն հնացած Է, որովհետեւ նախագծվել Է շատ-շատ տարիներ առաջ, երկրորդ, երկրներն այլեւս չեն վճարում այն, ինչ պարտավոր են վճարել»,- նշել Է Թրամփը:
Նաեւ, Թրամփի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն բավարար ուշադրություն չի դարձնում ահաբեկչությանը, եւ դա այն թերությունն Է, որը մատնանշում Է, որ դաշինքը հնացել Է:
Ընտրված նախագահը ճշտել Է, որ այժմ ՆԱՏՕ-ի անդամ միայն հինգ երկրներ են պաշտպանության վրա ծախսում այնքան, որքան հարկավոր Է: Դրանց թվում նա նշել Է Մեծ Բրիտանիան: Ընդ որում, Թրամփի խոստովանությամբ, չնայած այս ամենին ՆԱՏՕ-ն «շատ կարեւոր» Է իր համար:
Թրամփը ԱՄՆ-ի նախագահ Է ընտրվել 2016 թվականի նոյեմբերի 8-ին, նրա պաշտոնակալության արարողությունը նշանակված Է հունվարի 20-ին:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



