Թրամփը հայտարարել Է ՆԱՏՕ-ում խնդիրների առկայության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է որ ՆԱՏՕ-ն հնացած կազմակերպություն Է : Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նա ասել Է Times եւ Bild թերթերին տված հարցազրույցում:
«Ես արդեն վաղուց եմ ասում, որ ՆԱՏՕ-ում խնդիրներ կան: Նախ, այն հնացած Է, որովհետեւ նախագծվել Է շատ-շատ տարիներ առաջ, երկրորդ, երկրներն այլեւս չեն վճարում այն, ինչ պարտավոր են վճարել»,- նշել Է Թրամփը:
Նաեւ, Թրամփի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն բավարար ուշադրություն չի դարձնում ահաբեկչությանը, եւ դա այն թերությունն Է, որը մատնանշում Է, որ դաշինքը հնացել Է:
Ընտրված նախագահը ճշտել Է, որ այժմ ՆԱՏՕ-ի անդամ միայն հինգ երկրներ են պաշտպանության վրա ծախսում այնքան, որքան հարկավոր Է: Դրանց թվում նա նշել Է Մեծ Բրիտանիան: Ընդ որում, Թրամփի խոստովանությամբ, չնայած այս ամենին ՆԱՏՕ-ն «շատ կարեւոր» Է իր համար:
Թրամփը ԱՄՆ-ի նախագահ Է ընտրվել 2016 թվականի նոյեմբերի 8-ին, նրա պաշտոնակալության արարողությունը նշանակված Է հունվարի 20-ին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



