Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Մինսկ
SPORTՀայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ժամանել է Մինսկ, որտեղ հունվարի 15-ից 22-ը տեղի կունենա «Զարգացման գավաթ-2017» 13-րդ միջազգային մրցաշարը,- տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Ըստ «Զարգացման գավաթ-2017» մրցաշարի կանոնակարգի 12 թիմեր բաժանվել են 3 խմբերի, յուրաքանչյուրում՝ 4-ական թիմ:
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընդգրկված է B խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Մոլդովայի և Բելգիայի մինչև 17 տարեկանների հավաքականները:
Հունվարի 15-ին Հայաստանի հավաքականը կմրցի Ռուսաստանի, հունվարի 17-ին՝ Մոլդովայի, իսկ հունվարի 18-ին՝ Բելգիայի հավաքականի հետ:
Թիմերը կանցկացնեն փլեյ-օֆֆ փուլի մեկ հանդիպում հունվարի 20-ին և կախված այդ հանդիպման արդյունքից՝ ևս մեկ հանդիպում հունվարի 21-ին կամ 22-ին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



