Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Մինսկ
ՍՊՈՐՏՀայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ժամանել է Մինսկ, որտեղ հունվարի 15-ից 22-ը տեղի կունենա «Զարգացման գավաթ-2017» 13-րդ միջազգային մրցաշարը,- տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Ըստ «Զարգացման գավաթ-2017» մրցաշարի կանոնակարգի 12 թիմեր բաժանվել են 3 խմբերի, յուրաքանչյուրում՝ 4-ական թիմ:
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընդգրկված է B խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Մոլդովայի և Բելգիայի մինչև 17 տարեկանների հավաքականները:
Հունվարի 15-ին Հայաստանի հավաքականը կմրցի Ռուսաստանի, հունվարի 17-ին՝ Մոլդովայի, իսկ հունվարի 18-ին՝ Բելգիայի հավաքականի հետ:
Թիմերը կանցկացնեն փլեյ-օֆֆ փուլի մեկ հանդիպում հունվարի 20-ին և կախված այդ հանդիպման արդյունքից՝ ևս մեկ հանդիպում հունվարի 21-ին կամ 22-ին:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



