Հնդիկ մաքսանենգից վեց հազար հազվագյուտ կրիա են առգրավել
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի Ամետի քաղաքում ոստիկանները մաքսանենգների տանը 6430 կրիա են հայտնաբերել, հայտնում է UPI–ն։
Խուզարկման ժամանակ հայտնաբերված հսկայական տրիոնիքսները համարվում են հազվագյուտ տեսակ, որը անհետացման շեմին է։ Որոշ կենդանիներ քսակների մեջ էին փաթեթավորված, իսկ մյուսները պառկած էին գետնին։
Տանտերը մաքսանենգությամբ էր զբաղվում երկու հանցակիցների հետ, սակայն ոստիկաններին հաջողվել է կասկածյալներից միայն մեկին ձերբակալել, մյուս երկուսը թաքնվել են։
Մաքսանենգները,որպես կանոն, կրիաներին ուղարկում են Կալկուտա, այնտեղից էլ Հարավարեւելյան Ասիայի երկրներ, որտեղ նրանց օգտագործում են սննդի մեջ, դեղերի արտադրությունում։
Առգրավված կրիաներին ծրագրում են ազատ արձակել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



