Հնդիկ մաքսանենգից վեց հազար հազվագյուտ կրիա են առգրավել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի Ամետի քաղաքում ոստիկանները մաքսանենգների տանը 6430 կրիա են հայտնաբերել, հայտնում է UPI–ն։
Խուզարկման ժամանակ հայտնաբերված հսկայական տրիոնիքսները համարվում են հազվագյուտ տեսակ, որը անհետացման շեմին է։ Որոշ կենդանիներ քսակների մեջ էին փաթեթավորված, իսկ մյուսները պառկած էին գետնին։
Տանտերը մաքսանենգությամբ էր զբաղվում երկու հանցակիցների հետ, սակայն ոստիկաններին հաջողվել է կասկածյալներից միայն մեկին ձերբակալել, մյուս երկուսը թաքնվել են։
Մաքսանենգները,որպես կանոն, կրիաներին ուղարկում են Կալկուտա, այնտեղից էլ Հարավարեւելյան Ասիայի երկրներ, որտեղ նրանց օգտագործում են սննդի մեջ, դեղերի արտադրությունում։
Առգրավված կրիաներին ծրագրում են ազատ արձակել։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



