Թրամփի թիմը ռեկորդային 90 մլն դոլար նվիրատվություններ Է հավաքել նրա պաշտոնակալության արարողության համար
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալության արարողությունը նախապատրաստող կոմիտեն մասնավոր հովանավորների կողմից ռեկորդային 90 մլն դոլարի նվիրատվություններ Է ներգրավել երդմնատվության արարողության անցկացման համար, որը հունվարի 20-ին տեղի Է ունենալու Վաշինգտոնում: Այդ մասին հունվարի 13-ին հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Հանրապետականների կողմից հավաքված գումարն զգալիորեն գերազանցում Է այն գումարը, որը գործող նախագահ Բարաք Օբամային հաջողվել Էր հավաքել 2009 եւ 2013 թվականներին (55 մլն դոլար եւ 43 մլն դոլար՝ համապատասխանաբար):
The Washington Post թերթն ավելի վաղ գրել Էր, որ ԱՄՆ-ի 45-րդ նախագահի պաշտոնակալության առթիվ տոնական միջոցառումների անցկացման ընդհանուր ծախսերը կարող են կազմել 175 մլն դոլարից մինչեւ 200 մլն դոլար, ինչը շատ չի գերազանցում անցած տարիների ծախսերը: Հրատարակությունը նշում Է, որ դրանք ծածկվում են այն միջոցների հաշվին, որոնք ստացվում են հուշանվերների եւ պարահանդեսների ու ճաշկերույթների տոմսերի վաճառքից, կորպորացիաների ու քաղաքական կազմակերպությունների հատկացումներից, մասնավոր անձանց նվիրատվություններից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan Foundation
2
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
3
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
4
The results of the second Junius financial literacy competition have been summarized
5
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...



