Թրամփի թիմը ռեկորդային 90 մլն դոլար նվիրատվություններ Է հավաքել նրա պաշտոնակալության արարողության համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալության արարողությունը նախապատրաստող կոմիտեն մասնավոր հովանավորների կողմից ռեկորդային 90 մլն դոլարի նվիրատվություններ Է ներգրավել երդմնատվության արարողության անցկացման համար, որը հունվարի 20-ին տեղի Է ունենալու Վաշինգտոնում: Այդ մասին հունվարի 13-ին հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Հանրապետականների կողմից հավաքված գումարն զգալիորեն գերազանցում Է այն գումարը, որը գործող նախագահ Բարաք Օբամային հաջողվել Էր հավաքել 2009 եւ 2013 թվականներին (55 մլն դոլար եւ 43 մլն դոլար՝ համապատասխանաբար):
The Washington Post թերթն ավելի վաղ գրել Էր, որ ԱՄՆ-ի 45-րդ նախագահի պաշտոնակալության առթիվ տոնական միջոցառումների անցկացման ընդհանուր ծախսերը կարող են կազմել 175 մլն դոլարից մինչեւ 200 մլն դոլար, ինչը շատ չի գերազանցում անցած տարիների ծախսերը: Հրատարակությունը նշում Է, որ դրանք ծածկվում են այն միջոցների հաշվին, որոնք ստացվում են հուշանվերների եւ պարահանդեսների ու ճաշկերույթների տոմսերի վաճառքից, կորպորացիաների ու քաղաքական կազմակերպությունների հատկացումներից, մասնավոր անձանց նվիրատվություններից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



