Ճապոնացի գիտնականներն առաջին անգամ ցողունային բջիջներից լիովին գործող աղի են աճեցրել
SOCIETYՄի խումբ ճապոնացի գիտնականների առաջին անգամ հաջողվել Է լիովին գործող աղի աճեցնել մարդու սաղմնային ցողունային բջիջներից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 13-ին այս մասին հայտնել Է Մանկական առողջության եւ զարգաման ազգային կենտրոնը:
Նշվում Է, որ կենտրոնի հետազոտական խումբը՝ դրա տնօրեն Հիդենորի Ակուցուի գլխավորությամբ, օգտագործել Է երեք տեսակի հատուկ սպիտակուցներ, իսկ շուրջ մեկ սանտիմետր երկարությամբ աղին ձեւավորվում Է մոտավորապես մեկ - երկու ամսում:
Գիտնականների կարծիքով՝ այս գիտական ճեղքումը հեռանկարում կարող Է օգնել դժվար բուժվող հիվանդությունների, մասնավորապես, Քրոնի հիվանդության դեմ պայքարում:
Ինչպես եւ իսկական աղին, ցողունային բջիջներից աճեցված աղին կարող Է կլանել մարսված սնունդը, ինչպես նաեւ ներծծել պրոտեինները եւ ջուրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



