Ճապոնացի գիտնականներն առաջին անգամ ցողունային բջիջներից լիովին գործող աղի են աճեցրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄի խումբ ճապոնացի գիտնականների առաջին անգամ հաջողվել Է լիովին գործող աղի աճեցնել մարդու սաղմնային ցողունային բջիջներից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 13-ին այս մասին հայտնել Է Մանկական առողջության եւ զարգաման ազգային կենտրոնը:
Նշվում Է, որ կենտրոնի հետազոտական խումբը՝ դրա տնօրեն Հիդենորի Ակուցուի գլխավորությամբ, օգտագործել Է երեք տեսակի հատուկ սպիտակուցներ, իսկ շուրջ մեկ սանտիմետր երկարությամբ աղին ձեւավորվում Է մոտավորապես մեկ - երկու ամսում:
Գիտնականների կարծիքով՝ այս գիտական ճեղքումը հեռանկարում կարող Է օգնել դժվար բուժվող հիվանդությունների, մասնավորապես, Քրոնի հիվանդության դեմ պայքարում:
Ինչպես եւ իսկական աղին, ցողունային բջիջներից աճեցված աղին կարող Է կլանել մարսված սնունդը, ինչպես նաեւ ներծծել պրոտեինները եւ ջուրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



