Թեթեւ վնասվածք է ունեցել. Տավուշում վիրավորված զինծառայողը վերադարձել է ծառայության
SOCIETYՏավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին նախօրեին վիրավորված պայմանագրային զինծառայող Ռուսլան Մկրտչյանն արդեն վերադարձել է ծառայության: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Պտղավանի գյուղապետ Արայիկ Պարանյանը, որի համագյուղացին է վիրավորված երիտասարդը:
«Թեթեւ վնասվածքներ է ունեցել, առաջին բուժօգնություն է ստացել եւ ծառայության է վերադարձել»,- ասաց գյուղապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. սեպտեմբերի 21-ին հակառակորդի գնդակից 29-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Զինծառայողը ստացել է բեկորային վնասվածքներ, նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



