Թեթեւ վնասվածք է ունեցել. Տավուշում վիրավորված զինծառայողը վերադարձել է ծառայության
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին նախօրեին վիրավորված պայմանագրային զինծառայող Ռուսլան Մկրտչյանն արդեն վերադարձել է ծառայության: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Պտղավանի գյուղապետ Արայիկ Պարանյանը, որի համագյուղացին է վիրավորված երիտասարդը:
«Թեթեւ վնասվածքներ է ունեցել, առաջին բուժօգնություն է ստացել եւ ծառայության է վերադարձել»,- ասաց գյուղապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. սեպտեմբերի 21-ին հակառակորդի գնդակից 29-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Զինծառայողը ստացել է բեկորային վնասվածքներ, նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



