Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ կառավարությունը հաստատել է 2017թ. գերակա խնդիրները

SOCIETY

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ հունվարի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան օրակագային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:  Վարչապետի առաջին  հանձնարարականը վերաբերել է ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելուն:

«Հանձնարարում եմ  Տտնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների, Պաշտպանության, Գյուղատնտեսության, Առողջապահության նախարարներին՝ համատեղ ուսումնասիրել և  20 օրյա ժամկետում  առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝  ըստ առանձին ապրանքների»,-նշել է գործադիրի ղեկավարը:  Վարչապետը հանձնարարել է, մասնավորապես, դիտարկել  փոխարինման մեխանիզմների տարբեր հնարավորություններ, այդ թվում ՝

1.         համարժեք փոխարինող ապրանքներ, որոնց արտադրության կազմակերպումը տեղում կարող է լինել շահավետ և մրցունակ ներմուծվողների նկատմամբ: Շուկայական մեխանիզմներով հնարավոր դարձնել  և ապահովել  այդ ապրանքների նկատմամբ պահանջարկը՝ տեղում արտադրության տեսանկյունից ոչ շահավետ և ներմուծվող ապրանքների պահանջարկի կրճատման հաշվին:

2.         ապրանքներ, որոնց արտադրությունը տեղում կազմակերպելը շահավետ է և դրանք մրցունակ են շուկայում, սակայն գոյություն ունեցող նման արտադրությունների կարողությունները սահմանափակ են կամ տեղում նման արտադրություն չի կազմակերպվում: Ընդ որում, այդ ապրանքների արտադրության կազմակերպման կամ արտադրական հզորությունների ավելացման համար կատարվելիք ներդրումները կարելի է հետ գնել միջին ժամկետում: 

Նախատեսվում է  2017թ. ավելացնել պետբյուջե մուտքագրվող շահաբաժինները 

Հաջորդ հանձնարարականը Կարեն Կարապետյանը տվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին. «Առաջին. երկամյսա ժամկետում Առողջապահության, Արդարադատության, Արտակարգ իրավիճակների, Բնապահպանության, Գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Տնտեսական զարգացման և ներդրումների, Կրթության և գիտության, Մշակույթի, Պաշտպանության, Սպորտի և երիտասարդության հարցերի,  Տրանսպորտի, կապի և ՏՏ  նախարարների  և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ քննարկման արդյունքում՝ ՀՀ կառավարու թյան աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ պետական  մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում կոնկրետ միջոցառումներ և գործուն մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ` նպատակ ունենալով 2017թ.-ի կտրվածքով պետական բյուջե մուտքագրվող շահաբաժինների ծավալի էական ավելացումը: Երկրորդ. եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ պետական գույքի վարձակալության գործընթացի արդյունավետության բարձրացման վերաբերյալ` նպատակ ունենալով վարձակալությունից պետական բյուջեի մուտքերի էակ ան ավելացումը և ծառայությունների մատուցման որակի բարելավումը»:

Կառավարության ղեկավարը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարել է նաև երկշաբաթյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված  և ընդգրկվելիք առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի (բաժնեմասերի) մասնավորեցման, ինչպես նաև պետական գույքի օտարման ցանկերը: ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը եռամսյա ժամկետում կանխատեսումներ պետք է ներկայացնի նաև մասնավորեցման ծրագրում ընդգրկված և ընդգրկվելիք առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի (Õ �աժնեմասերի) մասնավորեցումից, ինչպես նաև պետական գույքի օտարումից 2017թ.-ին սպասվելիք արժեքային գնահատականների վերաբերյալ: 

«ՀՀ էներգետիկ համակարգի մինչև 2036թ. զարգացման ուղիները» ծրագրում նախատեսվող փոփոխությունների նպատակը նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրությունն է

 Էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ Կարեն Կարապետյանը  հանձնարարական է տվել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին: «ՀՀ հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցելով, ուսումնասիրել և եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի մինչև 2036թ. զարգացման ուղիները» ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկություն`  նպատակ դնելով  նվազագույն գնոÕ ¾ էլեկտրաէներգիայի արտադրությունը

 •        կարևորելով տարածաշրջանային երկրների հետ բանակցությունների ակտիվացումը և ներքին հնարավորությունների օգտագործումը և դրա արդյունքում տարածաշրջանի երկրների հետ էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունների ընդլայնումը,

•         հաշվի առնելով ՀՀ տնտեսության զարգացման միտումները, համաշխարհային շուկայում վառելիքի գների փոփոխության տենդենցները, դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման նոր հզորությունների կառուցման ուղղությամբ էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացվող լայնածավալ ներդրումները,

•         ինչպես նաև, հաշվի առնելով վերականգնվող էներգետիկայի  զարգացման և դրանից բխող հանրապետության էներգետիկ անկախության ամրապնդման, էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացման անհրաժեշտությունը»,- նշել է գործադիրի ղեկավարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է ունենալ հստակ  ծրագիր՝  գնահատելով հնարավորություններն ու կարիքները: 

Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել դպրոցների շենքային պայմանները 

Կարեն Կարապետյանը, անդրադառնալով Արթիկի  դպրոցի հանրությանը հայտնի խնդրին, հանձնարարականներ է տվել դպրոցների շենքային պայմանների վերաբերյալ: «Հանձնարարում եմ   Կրթության և գիտության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին և  առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝      ուսումնասիրել քաղաքային դպրոցների շենքային պայմաններն ու հնարավորությունները և ներկայացնել առաջարկություններ՝ երեխաների կրթական պրոցեսը համապատասխան պայմաններում կազմակերպելու վերաբերյալ: Երկշաբաթյա ժամկետում ներկայա ցնել առաջարկություններ շենքային ոչ բարվոք պայմաններ ունեցող ուսումնական հաստատությունների վերակոմպլեկտավորման կամ այլ հնարավոր լուծումների վերաբերյալ»,-նշել է վարչապետը՝ հավելելով. «Կարծում եմ՝ հանձնարարությունը պարզ է. կոնկրետ Արթիկում  մենք ունենք օպտիմալացնելու և նորմալ պայմաններ ապահովելու հնարավորություն, որովհետև մնացած դպրոցները թերբեռնված են, և կան դպրոցներ, որոնց պայմանները բարվոք չեն»: 

Հաստատվել են  ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները 

Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ այն ընդգրկում է 140 գերակա խնդիր և 160 միջոցառում: Ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի՝ առաջին անգամ գերակա խնդիրներում նախատեսվել են  նաև ենթախնդիրներ՝ սահմանելով դրանց կատարման ժամկետները:

Հաստատվել է նաև  ՀՀ կառավարության աշխատակազմի «Աջակցություն մարդու իրավունքների պաշտպանությանը ՀՀ-ում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017թ. նախահաշիվը: Որոշման համաձայն՝ նախահաշվից 1,700.0 հազ. եվրո կհատկացվի ՀՀ-ում ընտրական գործընթացների աջակցության ծրագիրը ՄԱԶԾ-ի կողմից համակարգելու, ՀՀ կողմից ծրագրի իրագործման ծախսերը ֆինանսավորելու նպատակով: 

Սպառած բնական գազի չափաքանակը կներառվի ընտանիքի անապահովության բնութագրիչների շարքում 

Ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության նշանակման և վճարման գործընթացի հետ կապված հարաբերությունները կատարելագործելու և հստակեցնելու, ինչպես նաև դրանց հասցեականությունը մեծացնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Տարվա ընթացքում ընտանիքի սպառած բնական գազի չափաքանակը կարող է կիրառվել որպես ընտանիքի անապահովության գնահատման ցուցանիշ, ուստի որոշմամբ առաջարկվում է այն ներառել ընտանիքի անապահովության բնութագրիչների շարքում: Միաժամանակ, հաշվի առ նելով Հայաստանի բնակլիմայական պայմանները և տարբեր եղանակների ընթացքում ընտանիքների կողմից բնական գազի սպառման տարբեր քանակը (բնակարանի ջեռուցման համար), առաջարկվում է 2017թ.-ի ընթացքում իրականացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` ընտանիքի uպառած բնական գազի սահմանային չափաքանակի կիրառման փորձնական ծրագիր: Ծրագրի արդյունքներն ամփոփելուց հետո հնարավոր կլինի ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն բնական գազի սպառման տարեկան (12 ամիսների) սահմանային չափաքանակի մասին, որն ավելի ճշգրտորեն կբնորոշի ընտանիքի կեն սապայմանները: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետ Կարապետյանը նշել է , որ սոցիալապես անապահով ընտանիքներին արտոնյալ գին սահմանելու վերաբերյալ քննարկումների ժամանակ նախարարության ներկայացրած ցուցակում եղել են սոցիալապես անապահով որոշ ընտանիքներ, որոնք միջինից ավելի շատ գազ են սպառում:   «Կարծում եմ՝ հայտանիշերը մեզ լրացուցիչ հնարավորություններ կտան ցուցակում ընդգրկել ճիշտ համապատասխան շերտը»,-նշել է գործադիրի ղեկավարը:

Գործադիրը հավանություն է տվել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021թթ. համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին: Ծրագիրն ուղղված է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար և մատչելի պայմաններ ապահովելուն: 

Դուբայում  ՀՀ գլխավոր հյուպատոսություն կստեղծվի 

Գործադիրը հավանություն է տվել «Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին: Հիմնավորման համաձայն, Հայաստանի Հանրապետության և ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ու բազմաճյուղ համագործակցությունը տարեցտարի նոր առաջընթաց են արձանագրում: Մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն, այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ,  մասնավորապես՝  ԱՄԷ Դուբայ քաղաքի միջոցով: Ներկայում Դուբայն աշխարհÕ « առևտրատնտեսական կարևորագույն կենտրոններից է: Ըստ տեղեկությունների՝ ԱՄԷ-ում, մասնավորապես, Դուբայում բնակվում է մոտ Հայաստանի 2500-3000 քաղաքացի: Գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի, բացի հյուպատոսական աշխատանքից, տեղում ծավալել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացմանն ու զարգացմանը միտված գործունեություն: 

Շարունակվում է պետական կառավարման ապարատի օպտիմալացումը   

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ինչպես նաև պետական կառավարման ապարատի օպտիմալացման, պետբյուջեից կատարվող ծախսերի նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրն ընդունել է համապատասխան որոշումներ: Նախատեսվում է լուծարել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության համակարգում գործող «Համակարգչային կենտրոն»  ՊՈԱԿ-ը:  Որոշման արդյունքում կտնտեսվի 9 մլն 200 հազար ՀՀ դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ  կլուծարվի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն:  Արդյունքում՝ առկա 13 հաստիքի և մեկ տրանսպորտային միջոցի կրճատման հետևանքով կտնտեսվի մոտ 35 մլն ՀՀ դրամ:   

Այլ որոշումներ 

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան՝ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես՝   նախատեսվում է, որ 16 տարին լրացած քաղաքացիների անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի և դրա երկարաձգման վերաբերյալ նշումները կկատարվեն նրա ցանկությամբ՝ այդ մասին համապատասխան դիմում և պետական տուրքի վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում:

Գործադիրն ընդունել է նաև «Գույք ամրացնելու և շահագործման  համար   ոչ   պիտանի  անշարժ  գույքը  քանդելու մասին» որոշում, որի նպատակը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից հանվող գույքի հետագա կարգավիճակի որոշումն է: 

Նիստի ավարտին վարչապետը անդրադարձել է նաև Ամանորի հանգստյան օրերին և առաջարկել   քննարկել դրանք կրճատելու հարցը: 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League