Երևան, 17.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ կառավարությունը հաստատել է 2017թ. գերակա խնդիրները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ հունվարի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան օրակագային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:  Վարչապետի առաջին  հանձնարարականը վերաբերել է ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելուն:

«Հանձնարարում եմ  Տտնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների, Պաշտպանության, Գյուղատնտեսության, Առողջապահության նախարարներին՝ համատեղ ուսումնասիրել և  20 օրյա ժամկետում  առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝  ըստ առանձին ապրանքների»,-նշել է գործադիրի ղեկավարը:  Վարչապետը հանձնարարել է, մասնավորապես, դիտարկել  փոխարինման մեխանիզմների տարբեր հնարավորություններ, այդ թվում ՝

1.         համարժեք փոխարինող ապրանքներ, որոնց արտադրության կազմակերպումը տեղում կարող է լինել շահավետ և մրցունակ ներմուծվողների նկատմամբ: Շուկայական մեխանիզմներով հնարավոր դարձնել  և ապահովել  այդ ապրանքների նկատմամբ պահանջարկը՝ տեղում արտադրության տեսանկյունից ոչ շահավետ և ներմուծվող ապրանքների պահանջարկի կրճատման հաշվին:

2.         ապրանքներ, որոնց արտադրությունը տեղում կազմակերպելը շահավետ է և դրանք մրցունակ են շուկայում, սակայն գոյություն ունեցող նման արտադրությունների կարողությունները սահմանափակ են կամ տեղում նման արտադրություն չի կազմակերպվում: Ընդ որում, այդ ապրանքների արտադրության կազմակերպման կամ արտադրական հզորությունների ավելացման համար կատարվելիք ներդրումները կարելի է հետ գնել միջին ժամկետում: 

Նախատեսվում է  2017թ. ավելացնել պետբյուջե մուտքագրվող շահաբաժինները 

Հաջորդ հանձնարարականը Կարեն Կարապետյանը տվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին. «Առաջին. երկամյսա ժամկետում Առողջապահության, Արդարադատության, Արտակարգ իրավիճակների, Բնապահպանության, Գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Տնտեսական զարգացման և ներդրումների, Կրթության և գիտության, Մշակույթի, Պաշտպանության, Սպորտի և երիտասարդության հարցերի,  Տրանսպորտի, կապի և ՏՏ  նախարարների  և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ քննարկման արդյունքում՝ ՀՀ կառավարու թյան աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ պետական  մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում կոնկրետ միջոցառումներ և գործուն մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ` նպատակ ունենալով 2017թ.-ի կտրվածքով պետական բյուջե մուտքագրվող շահաբաժինների ծավալի էական ավելացումը: Երկրորդ. եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ պետական գույքի վարձակալության գործընթացի արդյունավետության բարձրացման վերաբերյալ` նպատակ ունենալով վարձակալությունից պետական բյուջեի մուտքերի էակ ան ավելացումը և ծառայությունների մատուցման որակի բարելավումը»:

Կառավարության ղեկավարը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարել է նաև երկշաբաթյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված  և ընդգրկվելիք առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի (բաժնեմասերի) մասնավորեցման, ինչպես նաև պետական գույքի օտարման ցանկերը: ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը եռամսյա ժամկետում կանխատեսումներ պետք է ներկայացնի նաև մասնավորեցման ծրագրում ընդգրկված և ընդգրկվելիք առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի (Õ �աժնեմասերի) մասնավորեցումից, ինչպես նաև պետական գույքի օտարումից 2017թ.-ին սպասվելիք արժեքային գնահատականների վերաբերյալ: 

«ՀՀ էներգետիկ համակարգի մինչև 2036թ. զարգացման ուղիները» ծրագրում նախատեսվող փոփոխությունների նպատակը նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրությունն է

 Էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ Կարեն Կարապետյանը  հանձնարարական է տվել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին: «ՀՀ հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցելով, ուսումնասիրել և եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի մինչև 2036թ. զարգացման ուղիները» ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկություն`  նպատակ դնելով  նվազագույն գնոÕ ¾ էլեկտրաէներգիայի արտադրությունը

 •        կարևորելով տարածաշրջանային երկրների հետ բանակցությունների ակտիվացումը և ներքին հնարավորությունների օգտագործումը և դրա արդյունքում տարածաշրջանի երկրների հետ էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունների ընդլայնումը,

•         հաշվի առնելով ՀՀ տնտեսության զարգացման միտումները, համաշխարհային շուկայում վառելիքի գների փոփոխության տենդենցները, դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման նոր հզորությունների կառուցման ուղղությամբ էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացվող լայնածավալ ներդրումները,

•         ինչպես նաև, հաշվի առնելով վերականգնվող էներգետիկայի  զարգացման և դրանից բխող հանրապետության էներգետիկ անկախության ամրապնդման, էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացման անհրաժեշտությունը»,- նշել է գործադիրի ղեկավարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է ունենալ հստակ  ծրագիր՝  գնահատելով հնարավորություններն ու կարիքները: 

Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել դպրոցների շենքային պայմանները 

Կարեն Կարապետյանը, անդրադառնալով Արթիկի  դպրոցի հանրությանը հայտնի խնդրին, հանձնարարականներ է տվել դպրոցների շենքային պայմանների վերաբերյալ: «Հանձնարարում եմ   Կրթության և գիտության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին և  առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝      ուսումնասիրել քաղաքային դպրոցների շենքային պայմաններն ու հնարավորությունները և ներկայացնել առաջարկություններ՝ երեխաների կրթական պրոցեսը համապատասխան պայմաններում կազմակերպելու վերաբերյալ: Երկշաբաթյա ժամկետում ներկայա ցնել առաջարկություններ շենքային ոչ բարվոք պայմաններ ունեցող ուսումնական հաստատությունների վերակոմպլեկտավորման կամ այլ հնարավոր լուծումների վերաբերյալ»,-նշել է վարչապետը՝ հավելելով. «Կարծում եմ՝ հանձնարարությունը պարզ է. կոնկրետ Արթիկում  մենք ունենք օպտիմալացնելու և նորմալ պայմաններ ապահովելու հնարավորություն, որովհետև մնացած դպրոցները թերբեռնված են, և կան դպրոցներ, որոնց պայմանները բարվոք չեն»: 

Հաստատվել են  ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները 

Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ այն ընդգրկում է 140 գերակա խնդիր և 160 միջոցառում: Ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի՝ առաջին անգամ գերակա խնդիրներում նախատեսվել են  նաև ենթախնդիրներ՝ սահմանելով դրանց կատարման ժամկետները:

Հաստատվել է նաև  ՀՀ կառավարության աշխատակազմի «Աջակցություն մարդու իրավունքների պաշտպանությանը ՀՀ-ում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017թ. նախահաշիվը: Որոշման համաձայն՝ նախահաշվից 1,700.0 հազ. եվրո կհատկացվի ՀՀ-ում ընտրական գործընթացների աջակցության ծրագիրը ՄԱԶԾ-ի կողմից համակարգելու, ՀՀ կողմից ծրագրի իրագործման ծախսերը ֆինանսավորելու նպատակով: 

Սպառած բնական գազի չափաքանակը կներառվի ընտանիքի անապահովության բնութագրիչների շարքում 

Ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության նշանակման և վճարման գործընթացի հետ կապված հարաբերությունները կատարելագործելու և հստակեցնելու, ինչպես նաև դրանց հասցեականությունը մեծացնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Տարվա ընթացքում ընտանիքի սպառած բնական գազի չափաքանակը կարող է կիրառվել որպես ընտանիքի անապահովության գնահատման ցուցանիշ, ուստի որոշմամբ առաջարկվում է այն ներառել ընտանիքի անապահովության բնութագրիչների շարքում: Միաժամանակ, հաշվի առ նելով Հայաստանի բնակլիմայական պայմանները և տարբեր եղանակների ընթացքում ընտանիքների կողմից բնական գազի սպառման տարբեր քանակը (բնակարանի ջեռուցման համար), առաջարկվում է 2017թ.-ի ընթացքում իրականացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` ընտանիքի uպառած բնական գազի սահմանային չափաքանակի կիրառման փորձնական ծրագիր: Ծրագրի արդյունքներն ամփոփելուց հետո հնարավոր կլինի ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն բնական գազի սպառման տարեկան (12 ամիսների) սահմանային չափաքանակի մասին, որն ավելի ճշգրտորեն կբնորոշի ընտանիքի կեն սապայմանները: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետ Կարապետյանը նշել է , որ սոցիալապես անապահով ընտանիքներին արտոնյալ գին սահմանելու վերաբերյալ քննարկումների ժամանակ նախարարության ներկայացրած ցուցակում եղել են սոցիալապես անապահով որոշ ընտանիքներ, որոնք միջինից ավելի շատ գազ են սպառում:   «Կարծում եմ՝ հայտանիշերը մեզ լրացուցիչ հնարավորություններ կտան ցուցակում ընդգրկել ճիշտ համապատասխան շերտը»,-նշել է գործադիրի ղեկավարը:

Գործադիրը հավանություն է տվել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021թթ. համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին: Ծրագիրն ուղղված է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար և մատչելի պայմաններ ապահովելուն: 

Դուբայում  ՀՀ գլխավոր հյուպատոսություն կստեղծվի 

Գործադիրը հավանություն է տվել «Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին: Հիմնավորման համաձայն, Հայաստանի Հանրապետության և ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ու բազմաճյուղ համագործակցությունը տարեցտարի նոր առաջընթաց են արձանագրում: Մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն, այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ,  մասնավորապես՝  ԱՄԷ Դուբայ քաղաքի միջոցով: Ներկայում Դուբայն աշխարհÕ « առևտրատնտեսական կարևորագույն կենտրոններից է: Ըստ տեղեկությունների՝ ԱՄԷ-ում, մասնավորապես, Դուբայում բնակվում է մոտ Հայաստանի 2500-3000 քաղաքացի: Գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի, բացի հյուպատոսական աշխատանքից, տեղում ծավալել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացմանն ու զարգացմանը միտված գործունեություն: 

Շարունակվում է պետական կառավարման ապարատի օպտիմալացումը   

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ինչպես նաև պետական կառավարման ապարատի օպտիմալացման, պետբյուջեից կատարվող ծախսերի նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրն ընդունել է համապատասխան որոշումներ: Նախատեսվում է լուծարել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության համակարգում գործող «Համակարգչային կենտրոն»  ՊՈԱԿ-ը:  Որոշման արդյունքում կտնտեսվի 9 մլն 200 հազար ՀՀ դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ  կլուծարվի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն:  Արդյունքում՝ առկա 13 հաստիքի և մեկ տրանսպորտային միջոցի կրճատման հետևանքով կտնտեսվի մոտ 35 մլն ՀՀ դրամ:   

Այլ որոշումներ 

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան՝ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես՝   նախատեսվում է, որ 16 տարին լրացած քաղաքացիների անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի և դրա երկարաձգման վերաբերյալ նշումները կկատարվեն նրա ցանկությամբ՝ այդ մասին համապատասխան դիմում և պետական տուրքի վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում:

Գործադիրն ընդունել է նաև «Գույք ամրացնելու և շահագործման  համար   ոչ   պիտանի  անշարժ  գույքը  քանդելու մասին» որոշում, որի նպատակը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից հանվող գույքի հետագա կարգավիճակի որոշումն է: 

Նիստի ավարտին վարչապետը անդրադարձել է նաև Ամանորի հանգստյան օրերին և առաջարկել   քննարկել դրանք կրճատելու հարցը: 

 

Պարսից ծոցի երկրներն օգտագործում են գնդացիրներ և համալիր ՀՕՊ համակարգեր՝ իրանական ԱԹՍ-ներին հակազդելու համար Զինվորների վրա Իսրայելի հարձակումները խաթարում են «Հըզբոլլահ»-ին հակազդելու բանակին ուղղված կոչերը. Լիբանանի նախագահ Ֆլիկը հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգման հարցում ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ ավարտել Իրանի հետ պատերազմը. Թրամփ ԱՄԷ-ի ափերի մոտ տանկերի վրա արկ է ընկել Զանգվածային սպորտի զարգացում և առողջ ապրելակերպի խթանում՝ որպես ազգային ռազմավարություն. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտարարել է, որ Մակրոնը շուտով կլքի Ֆրանսիայի նախագահի պաշտոնը Նոր բնակելի թաղամասերի միասնական չափորոշիչներ՝ որակյալ և կայուն քաղաքային միջավայրի համար. Հրայր ԿամենդատյանՀորմուզի նեղուցում ճգնաժամը ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի ուղղակի հետևանք է․ Արաղչին՝ ՄԱԿ քարտուղարին Շրջանաձև տնտեսության ներդրում՝ որպես մթնոլորտային արտանետումների և թափոնների կառավարման համակարգային լուծում. Հրայր ԿամենդատյանՄիրզոյանը Մասկատում հուշագիր է ստորագրել Կատարը դիմել է ԱՄՆ-ին՝ հակաօդային պաշտպանության ուժեղացման համար Բախվել են «Opel Zafira»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր Թրամփը հետաձգել է Չինաստան կատարելիք իր այցը՝ Իրանի հետ պատերազմի պատճառով Կեղծ հոդված՝ Հայաստանում մարդկային օրգանների վաճառքի մասին․ Առողջապահության նախարարության արձագանքը Այսօր առավոտյան մենք uպանել ենք Լարիջանիին․ Նեթանյահու Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն ԱսլանյանԵրազանքը՝ բեմում. Լիլիթ Թոխատյանը հուզվեց, երբ Հրանտ Թոխատյանը մոտեցավ շնորհավորելու. «Կառավարական համերգը» վերադարձել է նոր երիտասարդ շնչով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանԱՄՆ-ն և Չինաստանը արդյունավետ բանակցություններ են վարել Փարիզում. Բեսենթ ՄԻՊ-ն ու ԱԺ պատգամավորը քննարկել են ապահովագրական համակարգին առնչվող առանձին խնդիրներ Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը․ Ռոբերտ ԱմստերդամՖրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը. Մակրոն Դրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանՖԻՖԱ-ն չի քննարկի ԱԱ-2026-ում Իրանի հանդիպումները Մեքսիկա տեղափոխելու հարցը Այսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԼեհաստանը զորքեր չի ուղարկի Իրան ԱՄՆ-ը մեկնաբանել է նավերի հեռացումը Պարսից ծոցից Բա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն ԱշոտյանԱրտառոց դեպք՝ Երևանում․ թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում իր սեռական օրգանները Շուտ վերադարձիր, որ ծիծաղենք. դասընկերների հուզիչ անակնկալը փոքրիկ Ֆելիքսին Բացահայտվել է հերթական կեղծ «Զանգերի կենտրոնը»․ կիրառվել է «Airdrop scam» մեթոդը Եթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր ԱվետիսյանԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ) ՆԱՏՕ-ն մտադիր է ևս մեկ «Patriot» ՀՕՊ համակարգ տեղակայել Թուրքիայում Իրանը խոստանում է նվաստացնել հակառակորդներին Խարգ կղզու վրա հարձակման դեպքում Ողբերգական դեպք՝ Ապարանի «Մայլեռ Մաունթին ռեզորթ» լեռնադահուկային հանգստի գոտում. փրկարարները ձնահյուսի տակ հայտնաբերել են նշված գոտու աշխատակցի մարմինը «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրԻրանի շուրջ պատերազմը սպառնում է չիպերի շուկային Վթարային ջրանջատումներ՝ Երևանի մի շարք վարչական շրջաններում. հասցեներ Գազամատակարարման դադարեցումներ կլինեն մի շարք հասցեներում՝ մարտի 19-ին Մարգարյան-Ֆուչիկ փողոցների հատման խաչմերուկից դեպի Հալաբյան փողոց կանգառը կարգելվի Մկրտիչ սրբազանն ազատ արձակվեց Հայաստանը կընդունի Դեյվիսի գավաթի խաղերը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Եթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս Եվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը