Արցախի նախագահն այցելել է Շահումյանի շրջան
SOCIETYԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 11-ին այցելել է Շահումյանի շրջան եւ ծանոթացել այնտեղ կառուցվող «Ջերմաջուր» հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքների ընթացքին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը նշել է, որ էներգետիկայի ոլորտի զարգացումը հանդիսանում է մեր երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի առանցքային հիմքերից մեկը, եւ այստեղ շարունակվելու են կյանքի կոչվել կարեւոր ծրագրեր:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



