Արցախի նախագահն այցելել է Շահումյանի շրջան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 11-ին այցելել է Շահումյանի շրջան եւ ծանոթացել այնտեղ կառուցվող «Ջերմաջուր» հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքների ընթացքին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը նշել է, որ էներգետիկայի ոլորտի զարգացումը հանդիսանում է մեր երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի առանցքային հիմքերից մեկը, եւ այստեղ շարունակվելու են կյանքի կոչվել կարեւոր ծրագրեր:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



