Վրաստանն ու «Գազպրոմ»-ը կրկին փորձում են համաձայնության հասնել դեպի Հայաստան գազի տարանցման շուրջ
SOCIETYՎրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հունվարի 10-ին հերթական հանդիպումը կանցկացնի ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի ղեկավարների հետ՝ կապված դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման հարցի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
Այդ հանդիպումը վերջին ամսում երրորդը կդառնա:
Կալաձեի խոսքով՝ հանդիպման ժամանակ կողմերը աշխատանքներ կտանեն նոր համաձայնագրի ստորագրման շուրջ, որով կողմերը տարանցման համար նոր ֆինանսական վճարման կանցնեն կամ կպահպանեն գործարքի ներկայիս պայմանները: Ինչպես նշել է Կալաձեն՝ Վրաստանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ նոր ֆինանսական վճարման անցման դեպքում գազի տարանցման համար Վրաստանը պետք է նմանատիպ շահ ստանա՝ արտահայտված դրամական համարժեքով:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



