Վրաստանն ու «Գազպրոմ»-ը կրկին փորձում են համաձայնության հասնել դեպի Հայաստան գազի տարանցման շուրջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հունվարի 10-ին հերթական հանդիպումը կանցկացնի ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի ղեկավարների հետ՝ կապված դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման հարցի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
Այդ հանդիպումը վերջին ամսում երրորդը կդառնա:
Կալաձեի խոսքով՝ հանդիպման ժամանակ կողմերը աշխատանքներ կտանեն նոր համաձայնագրի ստորագրման շուրջ, որով կողմերը տարանցման համար նոր ֆինանսական վճարման կանցնեն կամ կպահպանեն գործարքի ներկայիս պայմանները: Ինչպես նշել է Կալաձեն՝ Վրաստանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ նոր ֆինանսական վճարման անցման դեպքում գազի տարանցման համար Վրաստանը պետք է նմանատիպ շահ ստանա՝ արտահայտված դրամական համարժեքով:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



