Թրամփն իր փեսային նշանակեց նախագահի ավագ խորհրդականի պաշտոնում
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը որոշել Է իր դստեր ամուսնուն՝ Ջարեդ Քուշներին նշանակել պետության ղեկավարի ավագ խորհրդականի պաշտոնում: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս տեղեկատվությունը, որն ավելի վաղ հայտնել Էր CNBC հեռուստաալիքը, հաստատել Է Թրամփի անցումային շտաբը: Մինչ այդ ամերիկյան ԶԼՄ-ները նաեւ ենթադրում Էին, որ 35-ամյա Քուշները, որը The New York Observer պարբերականի սեփականատերն Է, կարող Է նշանակվել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար: Սակայն Թրամփը հայտարարել Է, որ այդ պա շտոնը կզբաղեցնի Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահ Ռայնս Պրիբեսը:
Ինչպես ճշտել Է հանրապետականի անցումային շտաբը, Քուշները պետք Է «սերտորեն գործակցի Ռայնս Պրիբեսի եւ Սթիվեն Բենոնի հետ», որը նշնակավել Է ԱՄՆ-ի 45-րդ նախագահի գլխավոր քաղաքական խորհրդական: «Քուշները որոշել Է վարչակազմում աշխատելու ընթացքում հրաժարվել աշխատավարձից»,- ընդգծել են շտաբում:
«Ջարեդը նախընտրական արշավի եւ գործերի հանձնման ընթացքում իրեն դրսեւորեց որպես արժեքավոր ակտիվ եւ վստահելի խորհրդական, եւ ես հպարտ եմ, որ նա առաջատար դեր Է կատարելու իմ վարչակազմում»,- այդ կապակցությամբ նշել Է Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



