Թրամփն իր փեսային նշանակեց նախագահի ավագ խորհրդականի պաշտոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը որոշել Է իր դստեր ամուսնուն՝ Ջարեդ Քուշներին նշանակել պետության ղեկավարի ավագ խորհրդականի պաշտոնում: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս տեղեկատվությունը, որն ավելի վաղ հայտնել Էր CNBC հեռուստաալիքը, հաստատել Է Թրամփի անցումային շտաբը: Մինչ այդ ամերիկյան ԶԼՄ-ները նաեւ ենթադրում Էին, որ 35-ամյա Քուշները, որը The New York Observer պարբերականի սեփականատերն Է, կարող Է նշանակվել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար: Սակայն Թրամփը հայտարարել Է, որ այդ պա շտոնը կզբաղեցնի Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահ Ռայնս Պրիբեսը:
Ինչպես ճշտել Է հանրապետականի անցումային շտաբը, Քուշները պետք Է «սերտորեն գործակցի Ռայնս Պրիբեսի եւ Սթիվեն Բենոնի հետ», որը նշնակավել Է ԱՄՆ-ի 45-րդ նախագահի գլխավոր քաղաքական խորհրդական: «Քուշները որոշել Է վարչակազմում աշխատելու ընթացքում հրաժարվել աշխատավարձից»,- ընդգծել են շտաբում:
«Ջարեդը նախընտրական արշավի եւ գործերի հանձնման ընթացքում իրեն դրսեւորեց որպես արժեքավոր ակտիվ եւ վստահելի խորհրդական, եւ ես հպարտ եմ, որ նա առաջատար դեր Է կատարելու իմ վարչակազմում»,- այդ կապակցությամբ նշել Է Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



