Թեհրանում հարյուրավոր իրանցիներ են հրաժեշտ տվել նախկին նախագահ Ռաֆսանջանիին
INTERNATIONAL NEWSՀարյուրավոր իրանցիներ են եկել Թեհրանի հյուսիսային մասում գտնվող Ջամարան մզկիթ՝ հրաժեշտ տալու հանրապետության նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիին: Իրադարձությունների վայրից տեսանյութ Է հրապարակել Ruptly-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Արարողությանը նաեւ մասնակցել են պետության ներկայիս ղեկավար Հասան Ռոուհանին եւ նախարարների կաբինետի անդամները:
Ռաֆսանջանին 82 տարեկան հասակում հունվարի 8-ին սրտի տագնապից մահացել Է հիվանդանոցում: Նա Իրանի նախագահի պաշտոնն զբաղեցրել Է 1989-ից մինչեւ 1997 թվականը: Նրա մահվան կապակցությամբ երկրում եռօրյա սուգ Է հայտարարված: Ռաֆսանջանիի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 12-ին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



