Թեհրանում հարյուրավոր իրանցիներ են հրաժեշտ տվել նախկին նախագահ Ռաֆսանջանիին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարյուրավոր իրանցիներ են եկել Թեհրանի հյուսիսային մասում գտնվող Ջամարան մզկիթ՝ հրաժեշտ տալու հանրապետության նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիին: Իրադարձությունների վայրից տեսանյութ Է հրապարակել Ruptly-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Արարողությանը նաեւ մասնակցել են պետության ներկայիս ղեկավար Հասան Ռոուհանին եւ նախարարների կաբինետի անդամները:
Ռաֆսանջանին 82 տարեկան հասակում հունվարի 8-ին սրտի տագնապից մահացել Է հիվանդանոցում: Նա Իրանի նախագահի պաշտոնն զբաղեցրել Է 1989-ից մինչեւ 1997 թվականը: Նրա մահվան կապակցությամբ երկրում եռօրյա սուգ Է հայտարարված: Ռաֆսանջանիի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 12-ին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



