«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան վնասվածք է ստացել
SPORTՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հաղորդել է, որ իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան Քաթարում անցկացվող հավաքի ժամանակ մկանային վնասվածք է ստացել։
«Ցավոք, որ նման բան է տեղի ունեցել։ Հույս ունեմ, որ նա շարքից դուրս է մնացել կարճ ժամանակով, հնարավոր է երեք շաբաթ։ Երբ վերադառնանք Մյունխեն, համապատասխան բուժզննում կլինի։
Հույս ունեմ, որ նա կկարողանա մասնակցել «Արսենալի» հետ խաղին»,– իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Bild»-ը։
Հունվարի 20-ին «Բավարիան» առաջին հանդիպումը կանցկացնի 2017 թվականին` մրցելով «Ֆրայբուրգի» հետ։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



