«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան վնասվածք է ստացել
ՍՊՈՐՏՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հաղորդել է, որ իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան Քաթարում անցկացվող հավաքի ժամանակ մկանային վնասվածք է ստացել։
«Ցավոք, որ նման բան է տեղի ունեցել։ Հույս ունեմ, որ նա շարքից դուրս է մնացել կարճ ժամանակով, հնարավոր է երեք շաբաթ։ Երբ վերադառնանք Մյունխեն, համապատասխան բուժզննում կլինի։
Հույս ունեմ, որ նա կկարողանա մասնակցել «Արսենալի» հետ խաղին»,– իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Bild»-ը։
Հունվարի 20-ին «Բավարիան» առաջին հանդիպումը կանցկացնի 2017 թվականին` մրցելով «Ֆրայբուրգի» հետ։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



