Չինաստանում թռչնագրիպի նոր դեպք է գրանցվել
INTERNATIONAL NEWSH7N9 թռչնագրիպով վարակվելու նոր դեպք է գրանցվել չինական Գույչժոու նահանգում։ Չինաստանի ազգային ռադիոն հայտնել է, որ վերջին շաբաթներին վիրուսով հիվանդացության դեպքերի քանակն ավելացել է մինչեւ 19։
«Թռչունների վաճառքով զբաղվող խանութի 49-ամյա վաճառողին տեղափոխել են Ցյաննան նահանգի հիվանդանոց»,- ասվում է իշխանությունների հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
H7N9-ի վերջին ուժեղ բռնկումը գրանցվել էր երեք տարի առաջ, երբ այդ վիրուսից Չինաստանում 36 մարդ էր զոհվել։
Թռչնագրիպը վտանգավոր հիվանդություն է, որը հաճախ որեւէ ախտանշան չունի։ Առայսօր չկան վկայություններ այն մասին, որ H7N9 –ն կարող է մարդուց մարդ փոխանցվել։ Սակայն միկրոկենսաբանները չեն բացառում նման հնարավորություն, եթե շտամմը մուտացիայի ենթարկվի։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



