Չինաստանում թռչնագրիպի նոր դեպք է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆH7N9 թռչնագրիպով վարակվելու նոր դեպք է գրանցվել չինական Գույչժոու նահանգում։ Չինաստանի ազգային ռադիոն հայտնել է, որ վերջին շաբաթներին վիրուսով հիվանդացության դեպքերի քանակն ավելացել է մինչեւ 19։
«Թռչունների վաճառքով զբաղվող խանութի 49-ամյա վաճառողին տեղափոխել են Ցյաննան նահանգի հիվանդանոց»,- ասվում է իշխանությունների հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
H7N9-ի վերջին ուժեղ բռնկումը գրանցվել էր երեք տարի առաջ, երբ այդ վիրուսից Չինաստանում 36 մարդ էր զոհվել։
Թռչնագրիպը վտանգավոր հիվանդություն է, որը հաճախ որեւէ ախտանշան չունի։ Առայսօր չկան վկայություններ այն մասին, որ H7N9 –ն կարող է մարդուց մարդ փոխանցվել։ Սակայն միկրոկենսաբանները չեն բացառում նման հնարավորություն, եթե շտամմը մուտացիայի ենթարկվի։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



