Հնդկաստանը երկաստիճան ռազմավարական հրթիռի հաջող փորձարկումներ է անցկացրել
INTERNATIONAL NEWSՀնդկաստանը երկաստիճան Agni-4 ռազմավարական հրթիռի հաջող փորձարկումներ է անցկացրել, որն ունակ է 4 հազար կմ հեռավորությամբ մինչեւ 1 տոննա քաշով մարտագլխիկ տեղափոխել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպությունը (DRDO):
Արձակումը «խիտ մառախուղի պատճառով որոշ ժամանակով հետաձգվել էր, այնուհետեւ իրականացվել է Բենգալյան ծոցում գտնվող Աբդուլ Կալամ հրաձգարանից»:
«Երկիր-երկիր» դասի միջին հեռահարության Agni-4 հրթիռը 20 մետր երկարություն ունի եւ կշռում է մոտ 17 տոննա: Սա արդեն անցկացված վեցերորդ փորձարկումն է, որոնցից միայն մեկն անհաջող ճանաչվել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



