Հնդկաստանը երկաստիճան ռազմավարական հրթիռի հաջող փորձարկումներ է անցկացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանը երկաստիճան Agni-4 ռազմավարական հրթիռի հաջող փորձարկումներ է անցկացրել, որն ունակ է 4 հազար կմ հեռավորությամբ մինչեւ 1 տոննա քաշով մարտագլխիկ տեղափոխել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպությունը (DRDO):
Արձակումը «խիտ մառախուղի պատճառով որոշ ժամանակով հետաձգվել էր, այնուհետեւ իրականացվել է Բենգալյան ծոցում գտնվող Աբդուլ Կալամ հրաձգարանից»:
«Երկիր-երկիր» դասի միջին հեռահարության Agni-4 հրթիռը 20 մետր երկարություն ունի եւ կշռում է մոտ 17 տոննա: Սա արդեն անցկացված վեցերորդ փորձարկումն է, որոնցից միայն մեկն անհաջող ճանաչվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



