Մահացել Է Քերի Ֆիշերի մայրը՝ դերասանուհի եւ երգչուհի Դեբի Ռեյնոլդսը
SOCIETY Կյանքի 85-րդ տարում մահացել Է հուլիվուդյան աստղի՝ Քերի Ֆիշերի մայրը՝ ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Դեբի Ռեյնոլդսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety հանդեսը:
Այս տեղեկատվությունը, ինչպես գրում Է հրատարակությունը, հաստատել են Թոդ Ֆիշերը՝ Դեբի Ռեյնոլդսի որդին եւ Քերիի եղբայրը՝ Ֆիշերը: «Նա ցանկացավ լինել Քերիի հետ»,- հայտարարել Է Ֆիշերը:
Ավելի վաղ Ռեյնոլդսը հասպիտալացվել Էր սրտի տագնապով:
Նրա դուստրը՝ Քերի Ֆիշերը, որը հայտնի Էր «Աստղային պատերազմներ» ֆիլմերի շարքում արքայադուստր Լեայի դերակատարմամբ, դեկտեմբերի 27-ին վախճանվել Է կյանքի 61-րդ տարում: Դերասանուհին մահացել Է սրտի ծանր տագնապից մի քանի օր անց, որը պատահել Էր Լոնդոնից Լոս Անջելես թռչող ինքնաթիռում:
Դեբի Ռեյնոլդսը հայտնի Է 1950-ական եւ 60-ական թվականների մյուզիքլներում եւ կոմեդիաներում կատարած իր աշխատանքներով: Նրա ամենահայտնի կինոաշխատանքը եղել Է «Անձրեւի տակ երգողները» 1952 թվականի կինոնկարում խաղացած դերը:
Անցնող տարում Ռեյնոլդսն ստացել Է Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ամերիկյան ակադեմիայի պատվավոր մրցանակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



