Մահացել Է Քերի Ֆիշերի մայրը՝ դերասանուհի եւ երգչուհի Դեբի Ռեյնոլդսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Կյանքի 85-րդ տարում մահացել Է հուլիվուդյան աստղի՝ Քերի Ֆիշերի մայրը՝ ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Դեբի Ռեյնոլդսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety հանդեսը:
Այս տեղեկատվությունը, ինչպես գրում Է հրատարակությունը, հաստատել են Թոդ Ֆիշերը՝ Դեբի Ռեյնոլդսի որդին եւ Քերիի եղբայրը՝ Ֆիշերը: «Նա ցանկացավ լինել Քերիի հետ»,- հայտարարել Է Ֆիշերը:
Ավելի վաղ Ռեյնոլդսը հասպիտալացվել Էր սրտի տագնապով:
Նրա դուստրը՝ Քերի Ֆիշերը, որը հայտնի Էր «Աստղային պատերազմներ» ֆիլմերի շարքում արքայադուստր Լեայի դերակատարմամբ, դեկտեմբերի 27-ին վախճանվել Է կյանքի 61-րդ տարում: Դերասանուհին մահացել Է սրտի ծանր տագնապից մի քանի օր անց, որը պատահել Էր Լոնդոնից Լոս Անջելես թռչող ինքնաթիռում:
Դեբի Ռեյնոլդսը հայտնի Է 1950-ական եւ 60-ական թվականների մյուզիքլներում եւ կոմեդիաներում կատարած իր աշխատանքներով: Նրա ամենահայտնի կինոաշխատանքը եղել Է «Անձրեւի տակ երգողները» 1952 թվականի կինոնկարում խաղացած դերը:
Անցնող տարում Ռեյնոլդսն ստացել Է Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ամերիկյան ակադեմիայի պատվավոր մրցանակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



