Սիրիայում կոալիցիայի ավիահարվածով ոչնչացվել Է ԻՊ-ի պարագլուխներից մեկը
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածով Սիրիայում ոչնչացվել Է «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ հղում անելով Պենտագոնի բարձրաստիճան աշխատակցի: Գրոհն իրականացվել Է դեկտեմբերի 26-ին: Աբու Ջանդալ ալ Քուվայթին ոչնչացվել Է Տապկա ջրամբարտակի մերձակայքում:
Հայտնի Է, որ նա Ռաքքա քաղաքը՝ Սիրիայում ԻՊ-ի ինքնահռչակ «մայրաքաղաքը», վերահսկող խմբավորման հանգուցային ղեկավարներից մեկն Էր: Այլ մանրամասնություններ չեն հաղորդվում:
Ներկայում Ռաքքայի շրջանում սիրիական ընդդիմության ուժերը, որոնց աջակցում Է կոալիցիան, մարտեր են մղում ահաբեկիչների դեմ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



