Սիրիայում կոալիցիայի ավիահարվածով ոչնչացվել Է ԻՊ-ի պարագլուխներից մեկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածով Սիրիայում ոչնչացվել Է «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ հղում անելով Պենտագոնի բարձրաստիճան աշխատակցի: Գրոհն իրականացվել Է դեկտեմբերի 26-ին: Աբու Ջանդալ ալ Քուվայթին ոչնչացվել Է Տապկա ջրամբարտակի մերձակայքում:
Հայտնի Է, որ նա Ռաքքա քաղաքը՝ Սիրիայում ԻՊ-ի ինքնահռչակ «մայրաքաղաքը», վերահսկող խմբավորման հանգուցային ղեկավարներից մեկն Էր: Այլ մանրամասնություններ չեն հաղորդվում:
Ներկայում Ռաքքայի շրջանում սիրիական ընդդիմության ուժերը, որոնց աջակցում Է կոալիցիան, մարտեր են մղում ահաբեկիչների դեմ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



