6,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիս-արեւելքում
INTERNATIONAL NEWS 6,3 մագնիտուդով երկրաշարժ Է դեկտեմբերի 28-ին տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիս-արեւելքում՝ Իբարակիի պրեֆեկտուրայում, ցունամիի սպառնալիք չկա: Այդ մասին հայտնել Է երկրի օդերեւութաբանական գործակալությունը:
Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի հետ սահմանում, իսկ օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա Էր: Դրանից հետո նույն վայրում 4,7 մագնիտուդով կրկնական ցնցում Է գրանցվել:
Տուժածների եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել: Ստորգետնյա ցնցումներն զգացել են 19 պրեֆեկտուրաների բնակիչներ:
Ինչպես հայտնել Է Tokyo Electric Power Էներգաընկերությունը, Իբարակիի պրեֆեկտուրայում «Տոկայ» կանգնեցված ատոմակայանում, ինչպես նաեւ «Ֆուկուսիմա-1» վթարային կայանում ոչ մի պատահար չի գրանցվել: Երկաթուղային տրանսպորտը, ինչպես նաեւ Տոկիոյի Նարիտա եւ Հանեդա երկու օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



