6,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիս-արեւելքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 6,3 մագնիտուդով երկրաշարժ Է դեկտեմբերի 28-ին տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիս-արեւելքում՝ Իբարակիի պրեֆեկտուրայում, ցունամիի սպառնալիք չկա: Այդ մասին հայտնել Է երկրի օդերեւութաբանական գործակալությունը:
Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի հետ սահմանում, իսկ օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա Էր: Դրանից հետո նույն վայրում 4,7 մագնիտուդով կրկնական ցնցում Է գրանցվել:
Տուժածների եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել: Ստորգետնյա ցնցումներն զգացել են 19 պրեֆեկտուրաների բնակիչներ:
Ինչպես հայտնել Է Tokyo Electric Power Էներգաընկերությունը, Իբարակիի պրեֆեկտուրայում «Տոկայ» կանգնեցված ատոմակայանում, ինչպես նաեւ «Ֆուկուսիմա-1» վթարային կայանում ոչ մի պատահար չի գրանցվել: Երկաթուղային տրանսպորտը, ինչպես նաեւ Տոկիոյի Նարիտա եւ Հանեդա երկու օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



